«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Էն մոլորվածներին պետք է հետ բերել, որ հնարավոր լինի բան փոխել

Էն մոլորվածներին պետք է հետ բերել, որ հնարավոր լինի բան փոխել
30.03.2024 | 12:35

Մի տեսակ կա, որ համաձայն է` թող երկիրը կործանվի, թող անցնի թուրքին, բայց նախկինները հանկարծ չգան։ Դրանք բավականին մեծ քանակ են կազմում։

Մի տեսակ էլ կա, որ համաձայն է` թող թեկուզ թուրքը գա, միայն թե ռուսները հեռանան։ Էդ տեսակը բաժանվում է երկու մասի. մի մասը հասկանում է, որ թուրքն է մտնելու, մյուս մասը պայքարում է միայն ռուսների հեռացման համար ու չի ընդունում, որ թուրքն է գալու տեղը։

Մի տեսակ էլ կա (սա շատ վտանգավոր տեսակ է)՝ վաղուց պայքարում էր, որ Հայաստանը գնա դեպի Եվրոպա, ու հիմա կրկնում է նույնը, չնայած հիմա հասկացել է, որ դա չլինող թեմա է, որ Եվրոպան ոչ մի կարգին առավելություն չունի ոչ մի հարցում, որ էդ մարդու իրավունք կոչվածը Եվրոպան առաջինն է խախտում, բայց չի ուզում ընդունել իր սխալվելն ու ավելի է մոլորեցնում իր հետևորդներին։

Մի տեսակ էլ կա, որ ներշնչել է, թե ռուսներն ուզում են Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմ, ու պայքարում է դրա դեմ, չնայած, ոչ մի այդպիսի առաջարկ չի եղել ու դժվար էլ լինի, քանի դեռ Վրաստանը կամ Ադրբեջանը չեն մտել։ Այ, որ նրանցից մեկը մտներ, էդ ժամանակ առաջարկ կլիներ, կամ նույնիսկ կարող է չհարցնեին։ Բայց հիմա չի կարող լինել։

Մի տեսակ էլ կա, որ թքած ունի ամեն ինչի վրա, կարևորը Հայաստանի ու հայության շահերն են։ Այսօր կլինի Արևմուտքի կամ Ռուսաստանի կողմից, վաղը կփոխվի, եթե երկրի շահը պահանջի դա։

Այ, էս տեսակը քիչ է երևում, բայց իրականում կա ու քիչ չի։ Ուղղակի մնացածն են շատ։

Այ, էն մոլորվածներից պետք է հետ բերել շատերին, որ հնարավոր լինի բան փոխել։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ